Lուրեր

10.10.2014 / Վարչական իրավախատումների բավարար ապացույցները կարող եք տեսնել առցանց

Վարչական իրավախատումների բավարար ապացույցները կարող եք տեսնել առցանց

Հարգելի Վարորդներ Այսուհետ վճարովի ավտոկայանատեղի տուրքի վճար չունեցող տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմաբ Երևանի քաղաքապետարանի կողմից նշանակված վարչական իրավախատումների բավարար ապացույցները կարող եք տեսնել առցանց www.yerevan.am կայքում՝ մուքագրելով տույժի մասին որոշման PIN ծածկագիրը:

28.06.2013 / Շրջիկ մեքենաներ Երևանի փողոցներում

Շրջիկ մեքենաներ Երևանի փողոցներում

Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի հսկողություն իրականացնող շրջիկ մեքենաները փորձնական պտույտներ են կատարում: Հսկողություն իրականացնող շրջիկ մեքենաները զինված են գերժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս բացառելով մարդկային գործոնը հսկողություն իրականացնել վճարովի ավտոկայանատեղերում: Շրջիկ մեքենաների թիվը կավելանա փողոցների կահավորմանը զուգընթաց:

19.06.2013 / Ավտոկայանատեղերի վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

Ավտոկայանատեղերի վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով

Վճարովի ավտոկայանատեղերում մինչև 5 րոպե կայանելը անվճար է, իսկ 5 րոպեից ավել կայանելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք: Վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանվել է 2013թ. տեղական տուրքի դրույքաչափեր Երևան քաղաքի ավագանու կողմից: Տեղական տուրքի վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով` բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:  

08.06.2013 / Շարունակվում է Երևանի փողոցներում ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը

Շարունակվում է Երևանի փողոցներում ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը

Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցները զինվեցին համապատասխան կահավորմամբ և պատրաստ են շահագործման: Մոտ ժամանակներս շահագործման կհանձնվեն նաև Թումանյան, Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Լեոի փողոցները: