Պայմաններ

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 25.12.12թ. 557-Ն որոշման` ավտոկայանատեղում կայանման պահից մինչև 15 րոպե, տեղական տուրք չի գանձվում:

15 րոպե և ավելի կայանման համար պետք է վճարել 100 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր 1 ժամվա դիմաց:

Վերը նշված որոշմամբ սահմանվում են տուրքի հետևյալ չափերը (տեղական տուրքի չվճարումը առաջացնում է տուգանք 5000 դրամի չափով)`

1 ժամ 100 դրամ
1 օր 500 դրամ
1 շաբաթ 1,000 դրամ
1 ամիս 2,000 դրամ
ընթացիկ տարվա համար 12,000 դրամ

Տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 00:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում:

48 ժամ և ավել կայանելու և տուրքը չվճարելու դեպքում, տրանսպորտային միջոցը տեղափոխվում է հատուկ տարածք, որտեղ տեղական տուրքը հաշվառվում է սահմանված 1 ժամվա և 1 օրվա եռապատիկի չափով:

ՀՀ Երևան քաղաքի ավագանու
25 դեկտեմբերի 2012թ.
համապատասխան որոշումները

N 561-Ն որոշում Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին

N 562-Ն որոշում Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղից հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին

N 563-Ն որոշում Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին

N 557-Ն որոշում Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին