Վճարումներ

Համաձայն ք. Երևան ավագանու 25.12.12 թիվ 563-Ն որոշման Երևան քաղաքում ավտոկայանատեղի տեղական տուրքի հավաքագրումը իրականացվում է հետևյալ կերպ`

  1. SMS վճարմամբ
    1045 համարին / 100 դրամ 1 ժամի համար
    5045 համարին / 500 դրամ 1 օրվա համար
  2. բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով (Telcell, MegaPay, IDRAM, Mobidram, EasyPay)
  3. էլեկտրոնային եղանակով (ArCA, Virtual ArCA, MasterCard, IDRAM)

Բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցումը կատարվում է 900015211593 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի

Այն դեպքում երբ տուրքի վճարումը կատարվում է SMS հաղոդագրության միջոցով, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում:

Առցանց վճարումները կարող եք կատարել պետական վճարումների էլեկտրոնային e-payments.am համակարգի կամ IDRAM համակարգի միջոցով:

Կատարեք վճարումները օգտագործելով Ձեր վիրտուալ ArCA, ArCA, MasterCard վճարային քարտերը, ինչպես նաև IDRAM կամ MobiDram համակարգի Ձեր դրամապանակը: