Հաճախ տրվող հարցեր

Մեքենան կայանել եմ Մաշտոցի պողոտայում և վճարել եմ տուրք 1 օրվա դիմաց, այդ 1 օրվա շրջանակում կարո՞ղ եմ ավտոմոքենաս կայանել մեկ այլ կայանատեղում:

Տեղական տուրքի վճարումը տալիս է իրավունք տրանսպորտային միջոցը կայանել ցանկացած վայրում նշված ժամկետի շրջանակներում, որտեղ կան ավտոկայանատեղեր զինված համապատասղան տեսաձայնագրող սարքավորումներով, ճանապարհային նշաններով և գծանշումներով: 

Կարո՞ղ եմ 5 ժամով կայանել մեքենան և հետո վճարել տեղական տուրքը:

Պետք է նախապես ձեռք բերել ավտոկայանման իրավունք, հակառակ դեպքում կկիրառվի տուգանք 5000 դրամի չափով: 

Ինչպե՞ս է տեղեկանում տրանսպորտային միջոցի սեփականատերը տուգանքի մասին:

Տեղական տուրք չվճարած տրանսպորտային միջոցի տուգանային արձանագրությունը ծանուցվում է տվյալ ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ փոստային ծառայության միջոցով: 

Արդյո՞ք ավտոկայանատեղերի կազմեկերպումը վերաբերում է բակային տարածքներին:

Փողոցների ցանկը, որտեղ իրականացվում են ավտոկայանատեղերի կազմակերպում, որոշում է քաղաքապետարանը: