«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ – Ծառայությունների մատուցման պայմաններ և դրույթներ (Terms & Conditions)»

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն պայմաններն ու դրույթները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «Ընկերություն») կողմից Երևան համայնքի տարածքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման, ինչպես նաև դրանց հետ կապված թվային և օժանդակ ծառայությունների մատուցման կարգը։

1.2. Ընկերությունը գործում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն,ՀՀ կառավարության 10.10.2012 թ․ N 1293-Ն և N 1281-Ն որոշումների, Երևանի ավագանու 25.12.2012 թ․ N 561-Ն որոշման (փոփոխված՝ 23.12.2025 թ․ N 459-Ն որոշմամբ), ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության հիման վրա։

1.3. Սույն Պայմանները պարտադիր են Ընկերության հավելվածի բոլոր օգտատերերի (այսուհետ՝ «Քաղաքացի» կամ «Օգտատեր») համար՝ անկախ վճարման եղանակից կամ օգտագործվող հարթակից։

Օգտատերը, օգտվելով ծառայություններից, համարվում է, որ ամբողջությամբ ծանոթացել և ընդունել է սույն Պայմանները։

 

2. Վճարովի ավտոկայանատեղիների գոտիներ

2.1. Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները բաժանված են գոտիների՝ համաձայն Երևանի ավագանու սահմանած կարգի։

2.1.1. «Ա» գոտի

«Ա» գոտին ներառում է Երևանի կենտրոնական վարչական տարածքները՝ սահմանված ավագանու որոշմամբ։

Վճարների չափերը՝

1 ժամ – 300 ՀՀ դրամ

1 օր – 2,000 ՀՀ դրամ

1 շաբաթ – 5,000 ՀՀ դրամ

1 ամիս – 18,000 ՀՀ դրամ

Ընթացիկ տարի – 160,000 ՀՀ դրամ

2.1.2. «Բ» գոտի

«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները։

Վճարների չափերը՝

1 ժամ – 200 ՀՀ դրամ

1 օր – 1,000 ՀՀ դրամ

1 շաբաթ – 2,000 ՀՀ դրամ

1 ամիս – 4,000 ՀՀ դրամ

Ընթացիկ տարի – 24,000 ՀՀ դրամ

3. Վճարման հաշվեհամարներ

3.1. Գանձապետական հաշիվներ՝

«Ա» գոտի – գանձապետական հաշիվ՝ 900015002430

«Բ» գոտի – գանձապետական հաշիվ՝ 900015211593

Վարչական իրավախախտումների գանձապետական հաշիվ՝ 900015211619

3.2. Էլեկտրոնային վճարումներ և տերմինալներ՝

ArCa, VISA, MasterCard

վճարային տերմինալներ

e-payments.am և այլ համարժեք հարթակներ

 

4. Ժամային սահմանափակումներ և աշխատանքային ռեժիմ

4.1. Ընդհանուր կանոնով առավելագույն ժամանակահատվածի վճարումը պետք է կատարվի նախապես՝ կայանումից հետո առաջին 15 րոպեի ընթացքում։

4.2. Վճարովի կայանման աշխատանքային ժամերն են՝ 09:00–22:00։

4.3. Ավագանու որոշմամբ կիրակի օրերին տեղական տուրք չի գանձվում։

 

5. Բջջային հավելված և թվային ծառայություններ

5.1. Ընկերությունը տրամադրում է բջջային հավելված, որը ապահովում է՝

արագ և հարմար վճարումներ

կատարված գործարքների վերահսկում

վճարված ժամանակի երկարացում կամ ավարտի ստուգում

վարչական իրավախախտումների և տուգանքների վերաբերյալ տեղեկություններ

արտոնությունների և արտոնյալ համակարգերի կիրառման հնարավորություն:

5.2. Հավելվածը հնարավորություն է տալիս քարտեզի միջոցով գտնել մոտակա ավտոկայանատեղիները և ազատ կայանման գոտիները՝ օգտագործելով հեռախոսի տեղորոշման գործառույթները։

5.3. Օգտատերը կարող է կցել իր վճարային քարտը և մեքենայի պետհամարանիշը՝ վճարումն իրականացնելու համար մեկ հպումով։

 

6. Վճարահաշվարկային և միջնորդավճարների պայմաններ

6.1. «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն վճարահաշվարկային կազմակերպություն չէ։

6.2. Վճարային գործարքները իրականացվում է բանկի կողմից։

6.3. Միջնորդավճարների չափը սահմանում է բանկը։ 

6․4․   Բանկի կողմից սահմանված միջնորդավճարը գումարվում է վճարման վերջնական գումարին։

6.5. Կատարված վճարումները, օրենքով սահմանված կարգով, փոխանցվում են համապատասխան գանձապետական հաշիվներին։

 

7. Անվտանգություն և օգտատիրոջ պարտավորություններ

7.1. Ընկերությունը գործադրում է լավագույն ջանքերը համակարգերի և տվյալների անվտանգությունն ապահովելու համար։

7.2. Օգտատերը պարտավոր է՝

գաղտնի պահել իր օգտանունը, գաղտնաբառը, PIN կոդը և մեկանգամյա հաստատման կոդերը

երրորդ անձանց չտրամադրել համակարգ մուտք գործելու հնարավորություն

ապահովել օգտագործվող սարքերի ֆիզիկական և ծրագրային անվտանգությունը

7.3. Կասկածելի կամ ռիսկային դեպքերի, սարքի կորստի կամ չարտոնված մուտքի դեպքում Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը՝ զանգահարելով 060 606 606 հեռախոսահամարով։

7.4. Ընկերությունը քաղաքացու դիմումից անմիջապես հետո կարող է իրականացնել համակարգի արգելափակում։

 

8. Տվյալների հավաքագրում և օգտագործում

8.1. Ընկերությունը կարող է հավաքագրել հետևյալ տվյալները՝

անձնական տվյալներ (անուն, ազգանուն)

կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)

տրանսպորտային միջոցի տվյալներ (պետհամարանիշ)

վճարային գործարքների տվյալներ

տեխնիկական տվյալներ (IP հասցե, սարքի տեսակ)

8.2. Տվյալները հավաքագրվում և մշակվում են բացառապես՝

ծառայությունների մատուցման

վճարումների մշակման

օգտատիրոջ նույնականացման

օրենսդրական պահանջների կատարման

ծառայությունների որակի բարելավման նպատակներով

8.3. Տվյալների գաղտնիությունը ապահովվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով։

 

9. Պատասխանատվության սահմանափակում

9.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանումների, կապի ընդհատումների կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք չեն պայմանավորված Ընկերության մեղքով։

 

10. Պայմանների փոփոխություն

10.1. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել սույն Պայմանները՝ դրանք նախապես հրապարակելով իր պաշտոնական հարթակներում։

10.2. Փոփոխված Պայմանները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այլ ժամկետ չի սահմանվում։

 

11. Եզրափակիչ դրույթներ

11.1. Սույն Պայմանների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։

11.2. Պայմանների հետ կապված բոլոր վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։