«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ – Գաղտնիության Քաղաքականություն (Privacy & Policy)»
Անվտանգություն և օգտատիրոջ պարտավորություններ
Ընկերությունը գործադրում է լավագույն ջանքերը համակարգերի և տվյալների անվտանգությունն ապահովելու համար։
Օգտատերը պարտավոր է՝
գաղտնի պահել իր օգտանունը, գաղտնաբառը, PIN կոդը և մեկանգամյա հաստատման կոդերը
երրորդ անձանց չտրամադրել համակարգ մուտք գործելու հնարավորություն
ապահովել օգտագործվող սարքերի ֆիզիկական և ծրագրային անվտանգությունը
Կասկածելի կամ ռիսկային դեպքերի, սարքի կորստի կամ չարտոնված մուտքի դեպքում Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը՝ զանգահարելով 060 606 606 հեռախոսահամարով։
Ընկերությունը քաղաքացու դիմումից անմիջապես հետո կարող է իրականացնել համակարգի արգելափակում։
Տվյալների հավաքագրում և օգտագործում
Ընկերությունը կարող է հավաքագրել հետևյալ տվյալները՝
անձնական տվյալներ (անուն, ազգանուն)
կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)
տրանսպորտային միջոցի տվյալներ (պետհամարանիշ)
վճարային գործարքների տվյալներ
տեխնիկական տվյալներ (IP հասցե, սարքի տեսակ)
Տվյալները հավաքագրվում և մշակվում են բացառապես՝
ծառայությունների մատուցման
վճարումների մշակման
օգտատիրոջ նույնականացման
օրենսդրական պահանջների կատարման
ծառայությունների որակի բարելավման նպատակներով
Տվյալների գաղտնիությունը ապահովվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով։
Պատասխանատվության սահմանափակում
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանումների, կապի ընդհատումների կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք չեն պայմանավորված Ընկերության մեղքով։
Պայմանների փոփոխություն
Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել սույն Պայմանները՝ դրանք նախապես հրապարակելով իր պաշտոնական հարթակներում։
Փոփոխված Պայմանները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այլ ժամկետ չի սահմանվում։
Եզրափակիչ դրույթներ
Սույն Պայմանների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
Պայմանների հետ կապված բոլոր վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։